Եգիպտոսի դատարանը Մուրսիին մահապատժի է դատապարտել
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին այսօր մահապատժի է դատապարտվել, տեղեկացնում է ТАСС-ը։
Կահիրեի քրեական դատարանը հրապարակել է նրա և «Մուսուլման եղբայրների» մի շարք առաջնորդների դատավճիռը՝ պետական դավաճանության, այլ երկրների օգտին լրտեսություն անելու և 2011 թվականին բանտից «Մուսուլման եղբայրների» զանգվածային փախուստը կազմակերպելու համար։
Մուրսիին մահապատժի են դատապարտել 106 այլ անձանց հետ բանտից փախուստի դիմելու համար։
Այսպես կոչված «Մեծ փախուստի» գործը կապ ունի 2011 թվականի «հունվարի 25-ի հեղափոխության» օրերին բանտարկյալների զանգվածային փախուստի դեպքի հետ։
Այդ ժամանակ երկրում զանգվածային անկարգություններ ու բռնի անկարգություններ էին տեղի ունեցել, որի հետևում, ինչպես պարզվել էր ավելի ուշ, կանգնած էին եղել իսլամիստները։










