Չինական քաղաքի «փայլող» ափի գեղեցիկ լուսանկարներն իրականում ցույց են տալիս աղտոտվածության աստիճանը (լուսանկարներ)

10:45 • 16.05.15

Ասում են՝ ամենը, ինչ փայլում է, ոսկի չէ: Ասվածը լիովին համապատասխանում է իրականում աղտոտվածության նշան հանդիսացող չինական քաղաքի փայլող ափի լուսանկարներին, գրում է The Daily Mail-ը:

 

Չինաստանի արևելյան Լյաոնին շրջանի Դալիյան քաղաքի ափերին հայտնված այս տպավորիչ տեսարանը հայտնի է որպես «Ծովային փայլ»: Այս տարօրինակ փայլն առաջանում է աղտոտման պատճառով աճող Noctiluca scintillans անվանումով վնասակար ջրիմուռների ծաղկելուց: Այս օրգանիզմները կարող են մեծ վնաս հասցնել ծովային կյանքին և ձկներին:

 

Այս տեսարանը ստացել է նաև «ծովային ուրվական» անվանումը՝ այն պատճառով, որ դրա գույները հատկապես վառ են գիշերը և գրավում են բազմաթիվ լուսանկարիչների՝ ջրի կապույտ փայլը հավերժացնելու համար:

 

Արդեն երկրորդ անգամն է, որ այս երևույթը հայտնվում է ծանրաբեռնված նավահանգստային քաղաքի ափին:

 

A spectacular phenomenon known as Sea Sparkle has appeared on the shore of an east Chinese village

A spectacular phenomenon known as Sea Sparkle has appeared on the shore of an east Chinese village

While it is spectcaular to look at, the eerie glow is in fact a harmful algal bloom called Noctiluca scintillans

Noctiluca is triggered by farm pollution and they can wreak havoc on local marine life and fisheries

It is the second time that Sea Sparkle has appeared on the coastline of Dalian city, and it has drawn vast crowds of sightseers 

Sea Sparkle lights up the shore of Qingdao in eastern China last month, prompting worried locals to spark a radiation alert

 

 

Չինական քաղաքի «փայլող» ափի գեղեցիկ լուսանկարներն իրականում ցույց են տալիս աղտոտվածության աստիճանը (լուսանկարներ)