Գյումրիում վթարի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

10:00 • 17.05.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 17-ին՝ ժամը 02.15-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում` քաղաքապետարանի նախկին վարչական շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MZ 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Չ., ծնվ. 1990 թ.) կողաշրջվել է. ինչից վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

 

Հրշեջ-փրկարարերն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Չ.-ին, ով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: