Քաբուլում հարձակվել են ԵՄ պաշտոնյաների մեքենայի վրա, կա առնվազն մեկ զոհ (տեսանյութ)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի տարածքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Եվրոպական Միության ոստիկանական առաքելության (EUPOL) մեքենայի վրա, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։
EUPOL-ի խոսնակը հայտնել է, որ աշխատակազմն անվնաս է մնացել, սակայն հաստատել է, որ առաքելության մեքենայում գտնվող մեկ այլ անձ մահացել է, գրում է euronews.com-ը։
Ենթադրվում է, որ մեքենայի հարևանությամբ կանգնած Աֆղանստանի երկու քաղաքացիները ևս մահացել են։










