Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը` Մակեդոնիայի չեմպիոն
Մակեդոնիայի առաջնության նախավերջին տուրում «Վարդարը» 4:1 հաշվով հաղթել է «Ռենովային» եւ, վաստակելով 68 միավոր ապահովել է առաջին հորիզոնականը:
«Ռենովայի» հետ խաղը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ Արտակ Դաշյանը եւ Արթուր Միրանյանը փոխարինման են դուրս եկել 75-րդ եւ 85-րդ րոպեներին համապատասխանաբար: Խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց Միրանյանը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դիմաց, մրցակցի պաշտպանը վերջին հույս խախտում է թույլ տվել եւ հեռացվել խաղադաշտից, նշանակված 11 մետրանոցը հստակորեն իրացրել է Իբրիչիչը` ձեւակերպելով վերջնական հաշիվը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի երեք թեկնածու «Վարդարի» կազմում դարձել են Մակեդոնիայի չեմպիոն:











