Charlie Hebdo ամսագիրը քննադատել են Կատրին Դենյովի ծաղրանկարի համար

18:15 • 17.05.15

Կաննի կինոփառատոնում դերասանուհի Կատրին Դենյովի ծաղրանկարը Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում բացասական արձագանք է առաջացրել ԶԼՄ-ներում, գրում է korrespondent.net-ը:

Կաննի կինոփառատոնի բացմանը նվիրված թերթի համարը լույս է տեսել շապիկին ֆրանսիական կինոյի 71-ամյա աստղի ծանրանկարով:

Ծաղրանկարն ուղեկցում է հետևյալ գրությունը. «Կրուազետում հայտնաբերվել է կասկածելի առարկա»: Հետևի ֆոնին վախեցած լուսանկարիչներն են, որոնք նետել են իրենց ֆոտոխցիկները և բարձրացել արմավենու վրա: Նրանցից մեկն ասում է. «Կեղծ տագնապ, սա Կատրին Դենյովն է»:

«Ծաղրանկարիչները թույլ են տվել ակնհայտ անքաղաքավարություն կնոջ նկատմամբ»,- գրել է Liberation թերթը:

Ինքը՝ Դենյովը, չի վիրավորվել երգիծական շաբաթաթերթից:

«Ես չեմ տեսել նկարը: Բայց իմ կարծիքով անմիտ է Charlie Hebdo-ի նկարիչներից պահանջել իրատեսական նկարներ: Եթե ծաղրանկարը չար է, հուսով եմ, որ նկարը գոնե ծիծաղելի է»,- հայտարարել է Դենյովը լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ամսագրի շապիկի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին: