Դալայ լաման ցանկանում է հաջորդ կյանքում կապը կտրած շիկահեր կին լինել
Բուդդիստների առաջնորդ Դալայ լաման ցանկանում է ռեինկարնացիայի հետևանքով հաջորդ կյանքում աշխարհ գալ որպես «կապը կտրած շիկահեր կին»:
The New York Post-ի փոխանցմամբ` Դալայ- լաման նման խոստովանություն է արել հայրենիքից տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ չի ցանկանում պարզապես «հերթական շիկահերը» լինել, այլ անպայմանորեն` «կապը կտրած» և «գրավիչ դեմքով, այլապես ոչ ոք շատ ուշադրություն չի դարձնի»:
Հուլիսին Դալայ լաման կդառնա 80 տարեկան: Բուդդիստները հավատում են, որ արդեն 600 տարի է՝ իրենց հոգևոր առաջնորդները միմյանց հաջորդում են ռեինկարնացիայից հետո: Այս Դալայ լաման ասել է, որ չի մտահոգվում մահվան հեռանկարից և հաճախ իրեն երիտասարդ է զգում:
Առաջիկայում նա բրիտանական Glastonbury Festival-ում հանդես է գալու Քանյե Ուեսթի և այլոց հետ:










