General Motors-ը ներկայացրել է նոր Chevrolet Camaro-ն (լուսանկարներ)
Դետրոյթում երեկ կայացած միջոցառման ժամանակ General Motors-ը ներկայացրել է իր նոր Chevrolet Camaro-ն, գրում է Money Cnn-ը։
Նոր Camaro-ն մոտ 100 կգ֊ով ավելի թեթև է, քան նախորդը։ Ավտոսիրողների համար հասանելի կլինեն V8 կամ V6 չորսմխոցանի տուրբո շարժիչները։
V8 շարժիչը նույնն է ինչ Chevrolet Corvette Stingray մեքենայինը, որն ունի 6.2 լիտր աշխատանքային ծավալ և ունի 440 ձիաուժ հզորություն։
V6 շարժիչը ունի 330 ձիաուժ հզորություն և օժտված է վառելիքը գերխնայող ֆունկցիայով։
Առաջին Chevrolet Camaro-ն արտադրվել է 1966-ին ի պատասխան Ford-ի հաջողակ Mustang մակնիշի մեքենային, որն էլ ներկայացվել էր 1964-ին։ Գնի մասին հայտնի չէ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










