Արքայազն Հարին կոկորդիլոս է բռնել Նոր Զելանդիա այցի ընթացքում
Ավստրալիա անցած ամիս կատարած իր այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին մասնակցել է կոկորդիլոսի որսի, գրում է gazeta.ru-ն:
Ավստրալիայի հյուսիսային տարածքների վայրի բնության հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Հարին զինվորական հագուստով պահում կոկորդիլոսի ծնոտի շուրջը փաթաթված պարանը:
Ինչպես նշվում է, կենդանու երկարությունը մոտ երեք մետր է եղել:
Հանձնաժողովի հետ աշխատող թիմը հեռացնում է կոկորդիլոսներին ձկնորսության հիմնական վայրերից դժբախտ դեպքերի և վնասվածքների վտանգը նվազեցնելու համար:










