Այսօր հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

12:24 • 17.05.15

Այսօր՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ բոլոր մարդիկ արժանի են խտրականությունից զերծ կյանքի, գրում է Huffington Post-ը:


Նա նաև նշել է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները մարդու իրավունքներ են։ Հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 17-ը յուրաքանչյուր անձի արժանապատվությունը նշելու օրն է, քանի որ բոլոր մարդիկ արժանի են ապրելու առանց վախի, բռնության և խտրական վերաբերմունքի, անկախ նրանից թե ում են նրանք սիրում։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ի UNAIDS գործակալության տնօրենը, ով ասել է, որ չնայած աշխարհում առկա տեսանելի փոփոխություններին, ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել խտրականության և բռնության: