ԱՄՆ Օկլահոմա և Տեխաս նահանգները տուժել են միանգամից մի քանի պտտահողմերից

10:39 • 17.05.15

ԱՄՆ-ի երկու նահանգների միանգամից մի քանի պտտահողմեր են պատուհասել, ինչպես և կանխատեսել էին օդերևութաբանները, գրում է kommersant.ru-ն։


Տեխասում պտտահողմը անցել է քիչ բնակեցված հատվածներով։


Ազգային օդերևութաբանական ծառայությունը Ներբասկայից մինչև Օկլահոմա ընկած տարածքներում շաբաթ երեկոյան պտտահողմ էր կանխատեսել։


Ավելի վաղ՝ մայիսի 10-ին Տեխասում և Դալլասում տեղի ունեցած պտտահողմը խլել է 10 մարդու կյանք և 40 մլն դոլարի վնաս հասցրել, իսկ 2500 բնակիչ ունեցող բնակավայրերից մեկում 90 տուն էր քանդվել։