Հռոմի պապը կսրբադասի պաղեստինցի երկու միանձնուհիների

13:00 • 17.05.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբերի շարքին կդասի միանձնուհիներին, ովքեր ապրել են 19-րդ դարում օսմանյան լծի տակ եղած Պաղեստինում և խոսել են մայրենի արաբերենով, գրում է BBC-ն։


Մարի Ալֆոնսին Գաթասը և Մարիամ Բավարդին երկու այլ միանձնուհիների հետ նոր սրբերի կարգին կդասվեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի անվան հրապարակում կայանալիք արարողության ժամանակ։


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և տարածաշրջանից ժամանած ավելի քան 2 000 քրիստոնյա ուխտագնացներ ներկա կգտնվեն արարողությանը։


Այս քայլը դիտվում է որպես Վատիկանի կողմից Մերձավոր Արևելքում գնալով նվազող քրիստոնյա համայնքների աջակցության նշան։