GoRail–ը կդադարեցնի Ռուսաստանի և Էստոնիայի միջև երկաթուղային փոխադրումները

13:30 • 17.05.15

Էստոնական GoRail երկաթուղային ընկերությունը դադարեցնում է Տալլին-Մոսկվա երկաթուղային փոխադրումները, գրում է vedomosti.ru-ն։


Ընկերությունից հայտնել են, որ կիրակի օրն Էստոնիայի մայրաքաղաքից Մոսկվայի ուղղությամբ կուղևորվի վերջին գնացքը։


Մայիսի 10-ին GoRail-ը դադարեցրել էր Տալլին-Սանկտ Պետերբուրգ երկաթուղային փոխադրումները։


GoRail ընկերության տնօրեն Ալար Պինսելը հայտնել է, որ Տալլին-Մոսկվա երկաթուղու փակման պատճառը Ռուսաստանից դեպի Էստոնիա ուղևորվող զբոսաշրջիկների քանակի զգալի նվազումն է, որի պատճառով մասնավոր ընկերությունը կորուստներ է կրում։


Պինսելը նշել է, որ Տալլին-Մոսկվա ուղղությամբ ուղևորափոխադրումներ կկատարի Էստոնական երկաթգիծը, որն արդեն պատրաստակամություն է հայտնել։