Սերբիայում հարսանիքի վկան հարսանիքից հետո սպանել է 6 հոգու և ինքնասպան եղել
Առնվազն յոթ հոգի դարձել է Սերբիայում հարսանիքի հաջորդ օրը տեղի ունեցած ընտանեկան վիճաբանության զոհ, գրում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը երկրի հյուսիսում գտնվող Մարտոնոշ գյուղում:
Նախարարության տվյալներով՝ տղամարդը, ով հարսանիքում վկա էր, հարսանիքի հաջորդ օրը որսորդական հրացանով սպանել է 6 մարդու՝ նորապսակների բարեկամներին, իսկ այնուհետև ինքնասպան եղել:
Միջադեպի պատճառի հիմնական վարկածը «չկարգավորված ընտանեկան հարաբերություններն են»: Այժմ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է հետաքննություն:










