Sharp-ը ներկայացրել է 7 դյույմանոց Aquos Pad պլանշետը (լուսանկարներ)

15:37 • 17.05.15

Sharp ընկերությունը ներկայացրել է բարակ և թեթև Aquos Pad SH-05G պլանշետը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, գրում է 3dnews.ru-ն։


Նորույթը դարձել է աշխարհում երկրորդ պլանշետը, Sony Xperia Z4 Tablet-ից հետո, որի հիմքում ընկած է 64-բիտանոց Qualcomm Snapdragon 810 պրոցեսորը։


Սարքը ունի 7 դյույմանոց IGZO էկրան՝ 1920x1200 պիկսելով, առջևի 2.1ՄՊ և հետևի 8ՄՊ տեսախցիկներ։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 2ԳԲ, իսկ ներկառուցվածը՝ 32ԳԲ։


Aquos Pad–մ ունի Bluetooth, Wifi և LTE մոդուլ՝ բջջային ցանցերում աշխատելու համար։ Այն կշռում է 210 գրամ, արժեքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։


 


Sharp-ը ներկայացրել է 7 դյույմանոց Aquos Pad պլանշետը (լուսանկարներ)