Թուրքական օդուժը ոչ թե սիրիական ուղղաթիռ, այլ անօդաչու սարք է խոցել
Թուրքիայի օդուժը մայիսի 16-ին Սիրիային պատկանող անօդաչու սարք է խոցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, խոցված անօդաչուն իրանական արտադրության Mohajer-4 է:
Այդ մասին հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Նա նշել է, որ Թուրքիայի օդուժը պատրաստ է կանխել Սիրիայի տարածքից օդային ցանկացած հարված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոցվածը Սիրիայի օդուժին պատկանող ուղղաթիռ է եղել:
Հաղորդվում է, որ թուրքական F16 կործանիչները նախ զգուշացրել են, որ սարքը դուրս բերվի Թուրքիայի տարածքից, ինչից հետո վնասել են այն:










