Չեչնիայում հարսանյաց արարողության վարողը բացատրել է չեչեն հարսնացուի տխրությունը (տեսանյութ)

14:52 • 18.05.15

Չեչեն լրագրող Ասյա Բելովան, ով անցկացրել է 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի և Չեչնիայի Նոժայ-Յուրտովսկի շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար Նաժուդ Գուչիգովի ամուսնության արարողությունը, բացատրել է՝ ինչու է հարսնացուն տխուր եղել, գրում է lenta.ru-ն: Աղջիկն իրեն պահում էր ավանդույթների համաձայն, ասել է Բելովան «Русская служба новостей» ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

«Նա չպետք է ուրախություն ցույց տա, թռչկոտի և ժպտա բոլորին, պարի սեղանի վրա: Նա իրավունք չունի ամուսնու բարեկամների մոտ բերանը բացելու ամուսնության առաջին օրը, դա բազմադարյա ավանդույթներ են: Նա տխուր էր, և բոլորին թվացել է, որ նրան պարտադրաբար են ամուսնացնում: Ո՛չ, իհարկե, նա իրեն պահում էր չեչենական ավանդույթների համաձայն»,- բացատրել է Բելովան:

 

Անչափահաս աղջկա և չեչեն ուժայինի ամուսնությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին Գրոզնիում: Արարողությանը ներկա է եղել նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: