Լոնդոնը պատրաստվում է ամենամյա Chelsea Flower Show-ին (լուսանկարներ)
Լոնդոնը պատրաստվում է Chelsea Flower Show-ին, ինչի համար ամբողջ Բրիտանիայից մայրաքաղաք են ժամանել այգեգործներ և լանդշաֆտների դիզայներներ, ովքեր ներկայացնելու են գեղեցիկ աշխատանքներ, փոքրիկ պարտեզներ՝ զարդարված գունավոր տարատեսակ ծաղիկներով, գրում է Daily Mail-ը։
Chelsea Flower Show-ն ամենամյա շոու է՝ նվիրված գարնանը, որի համար այն նաև անվանում են «Գարնանային մեծ շոու»։
Այն ամեն տարի անցկացնում է Այգեգործության թագավորական միությունը՝ Լոնդոնի կենտրոնում։ Chelsea Flower Show-ն Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ծաղկային շոուն է, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների և այգեգործության սիրահարների։
Այս տարի շոուն անց է կացվելու մայիսի 19-23-ը։ Շոուին մասնակցում է նաև «Միսս Շվեդիան»՝ Կամիլա Հանսսոնը։
Տեսանյութում երևում է անցյալ տարվա շոուն՝ Chelsea Flower Show 2014-ը։


























