Դուբայում ղազախստանցուն ազատազրկում է սպառնում՝ կին ոստիկանի դիպչելու համար

10:48 • 18.05.15

Ղազախստանի քաղաքացին ձերբակալվել է Դուբայում՝ կին ոստիկանի դիպչելու համար, գրում է Газета-ն։

 

Տղամարդը մետրոյի կայարանում մոտեցել է ոստիկանության աշխատակցուհուն՝ առևտրի կենտրոն հասնելու ճանապարհը հարցնելու համար։ Քանի որ կինը խոսելիս է եղել, տղամարդը դիպել է նրան՝ ուշադրություն գրավելու նպատակով։

 

«Ես խոսում էի, երբ նա կպավ իմ ուսին։ Նա հարցրեց՝ ինչպե՞ս հասնել առևտրի կենտրոն, և ես ցույց տվեցի ճանապարհը։ Երբ ես հարցրի՝ ինչո՞ւ նա կպավ իմ ուսին, նա սկսեց խոսել մի լեզվով, որը ես չէի հասկանում»,- նշել է ոստիկանը։

 

Այնուհետ տղամարդը կրկին փորձել է դիպչել կնոջը, սակայն նրա գործընկերներն օգնության են հասել։ Նա նաև մեղադրվում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։
Նշվում է, որ տղամարդուն սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում։