ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը դարձել է ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության անդամ
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 14-16-ը Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընտրվել է YEPP-ի անդամ։
Այս մասին հայտնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունից։
YEPP-ի 10-րդ համագումարում տեղի են ունեցել նաև ղեկավար կազմի ընտրություններ։










