Պետերբուրգում ֆեմենիստուհիները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ չեչեն 56-ամյա ոստիկանապետի և 17-ամյա հարսնացուի պսակադրության
Սանկտ Պետերբուրգում ֆեմենիստուհիները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ չեչեն 56-ամյա ոստիկանապետ Նաժուդ Գուչիգովի և 17-ամյա Խեդա Գոյլաբիևայի ամուսնության: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` վկայակոչելով Говорит Москва-ն:
Նշվում է, որ Պետերբուրգի կենտրոնում «Ամուսինների բաշխում» խորագիրը կրող ցույց է անցկացվել:
«Երեք տղամարդ` հիջաբներով, ժելե էին պատրաստում, օղակ պտտեցնում և կշռվում, մինչդեռ նրանց շուրջը հարցում էր անցկացվում այն թեմայով` արդյո՞ք Ռուսաստանում մայրիշխանություն է տիրում: Անցորդներին հարցնում էին, թե կանանց քանի տոկոսն է երկրում ղեկավար պաշտոններ զբաղեցնում, քանի կին կա խորհրդարանում, և ինչպիսին է տարբերությունը կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև», - ընդգծել է նախագծի հեղինակ Նադեժդա Կրիմսկայան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ներկա է գտնվել զույգի հարսանիքին, լեզգինկա է պարել և երջանկություն մաղթել նորապսակներին:










