Samsung Galaxy S6-ը և S6 Edge-ը ներկայացվել են նոր գույներով (լուսանկարներ)
Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնները գունավորման երկու նոր՝ կանաչավուն և կապտավուն տարբերակներով, որոնց վաճառքը սկսվելու է մոտ ժամանակներս, գրում է 3dnews.ru-ն:
Մոդելների մինչև այժմ հասանելի գույներից են White Pearl, Black Sapphire և Gold Platinum կոչվող գույները, իսկ այժմ արդեն դրանց շարքին կավելանան Blue Topaz-ն ու Green Emerald-ը։
Galaxy S6 Edge մոդելն ունի դեպի հեռախոսի աջ և ձախ կողմերը կորացող էկրան, իսկ տեխնիկական բնութագիրը նման է GALAXY S6-ին: Հեռախոսն ունի որակյալ տեսախցիկ, արագ է աշխատում և աշխատում է Android-ով։












