Թուրք ցանցահենները կոտրել են գերմանական 300 կայք՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերի համար

15:24 • 18.05.15

«Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպությունն այս անգամ թիրախ է ընտրել Գերմանիայի կայքերը, տեղեկացնում է Haber 7 կայքը:

 

Թուրքական խմբավորումը մոտ 300 կառավարական կայք է կոտրել: Պատճառը, ինչպես ներկայացնում են կառույցի անդամները, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է (հավանաբար նկատի ունենալով Գերմանիայի նախագահի ասածը-Tert.am):

 

«Մեր հարձակումներն ուղղված են այսպես կոչված՝ ցեղասպանության կոմեդիան ընդունող երկրների դեմ: Հայաստանի և Ավստրիայի պետական կայքերը կոտրելով՝ մենք ցույց տվեցինք, որ մեր խոսքի տերն ենք: Սրանից հետո էլ, քանի դեռ մենք ողջ ենք, մեր արձագանքը տեսնելու եք»,-ասել են հաքերային թիմի անդամներն ու մեջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը: