Honda-ն կսկսի բիզնես դասի գերարագընթաց ինքնաթիռներ մատակարարել տարվա կեսից. Wall Street Journal
Ճապոնական Honda ընկերությունը կսկսի բիզնես դասի գերարագընթաց ինքնաթիռներ մատակարարել 2015 թվականի կեսերից, գրում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով: HondaJet-ի ստեղծման և մշակման համար երեք տասնամյակ է պահանջվել:
Այժմ ավտոմոբիլային կոնցեռնը սպասում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության վերջնական հաստատմանը: Նախնական սերտիֆիկացումը կայացել է մարտի վերջին: Այդկերպ ողջ աշխարհում հաճախորդներին մատակարարումները կարող են սկսվել արդեն տարվա կեսերին:
HondaJet-ը նախատեսված է յոթ ուղևորի համար: Ինքնաթիռի արժեքը գնահատվում է 4,5 միլիոն դոլար:










