Առավոտյան մեկ բաժակ մեղրաջուրը` բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց

19:37 • 18.05.15

Շատերիս է հայտնի մեղրի օրական օգտագործման օգտակարության մասին, սակայն  այն կիրառելու մի շարք ձևեր կան: Ինչպես գրում է weeklyhealthylife.com-ը` լավագույն տարբերակներից մեկը օրգանիզմի համար առավոտյան մեկ բաժակ մեղրաջուր ըմպելն  է դատարկ ստամոքսին: Օրը մեղրաջրով սկսելը որպես բուժիչ գործընթաց, ինչպես նաև՝ կոսմետիկ  միջոց կիրառվել է դարեր շարունակ:


Մեղրաջուրը պատրեստելու համար բավական կլինի մեկ թեյի գդալ մեղր, որը պետք է խառնել մեկ բաժակ տաք ջրում, որից կստանաք 30 տոկոսանոց մեղրի լուծույթ, ինչը գրեթե  հավասար է արյանը:
Այս եղանակով պատրաստված մեղրաջուրը կարգավորում է մարսողությունը, ամրապնդում է իմունային համակարգը և հատկապես օգտակար է  մրսածության, բրոնխիտի բուժման, ինչպես նաև՝ օրգանիզմի մաքրման ժամանակ:


Մեղրաջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն՝ ընդդեմ բակտերիաների, վիրուսների և սնկերի:


Մեղրաջուրը պայքարում է մարսողական համակարգի օրգաններում բնակվող մակաբույծների դեմ` կանխելով դրանց վերարտադրողականությունը:


Մեղրաջուրն օգտակար է գիշերային հաճախամիզության պարագայում: Մեղրը  հիգրոսկոպիկ է, ինչը նշանակում է, որ այն կլանում է ջուրը` թույլ տալով երիկամներին և միզապարկին՝  հանգստանալ գիշերվա ընթացքում:

 

Առավոտյան մեկ բաժակ մեղրաջուրը` բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց