«Հրազդան» ՔԿՀ–ում հանձնուքի պահածոյի միջից կանաչավուն չոր զանգված է հայտնաբերվել

13:31 • 18.05.15

Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:

Ինչպես տեղեկացնում է   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: