Ինդոնեզիայում մոտ 100 ներգաղթյալ է սպանվել նավի վրա ուտելիքի համար առաջացած կռվի պատճառով
Ինդոնեզիայում անօրինական ներգաղթյալները, ովքեր փրկվել են խորտակվող նավից, բրիտանական BBC-ին պատմել են, որ ուտելիքի պատճառով նավի վրա առաջացած վեճի հետևանքով մոտ 100 մարդ է սպանվել, փոխանցում է Корреспондент-ը։
Ներգաղթյալների խոսքերով՝ մահացածներից ոմանք դանակահարվել են, մյուսները՝ կախվել, իսկ ոմանք էլ դուրս նետվել նավից։
BBC-ի թղթակից Մեթյու Փեյշենսը Լանգսա նավահանգստում զրուցել է փրկվածների հետ։ Նա նշում է, որ այժմ նրանց խոսքերը հաստատելու հնարավորություն չկա։ Սակայն ներգաղթյալների խոսքերը համընկնում են ԶԼՄ-ներում հայտնված այլ հաղորդագրությունների հետ։
Մոտ 700 մարդ այժմ գտնվում է Ինդոնեզիայի Աչեխ ճամբարում։ Նրանցից շատերի առողջական վիճակը վատացել է ջրազրկման և թերսնման պատճառով։










