Էբոլա վիրուսը հասել է Իտալիա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Իտալիայում գրանցվել է Էբոլայով վարակվելու առաջին դեպքը, գրում է Обозреватель-ը։
Այդ վտանգավոր վիրուսը հայտնաբերվել է բժշկի մոտ, ով վերադարձել է Սիերա Լեոնեից, որտեղ օգնություն է ցուցաբերել Էբոլայով վարակված հիվանդներին։
Վարակված բժշկին նախ տեղափոխել են Սարդինիայի հիվանդանոց, իսկ մայիսի 12-ին՝ Հռոմի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կլինիկա։
Քանի որ հիվանդի մոտ նախանշանները հայտնվել են միայն թռիչքից 72 ժամ անց, ապա Իտալիայի բուժաշխատողները կարծում են, որ նրա հետ ինքնաթիռում գտնված ուղևորները վտանգի տակ չեն։










