Ճապոնացի ագարակատերն աճեցրել է աշխարհում ելակի ամենածանր պտուղը
Ճապոնացի ագարակատեր Կոձի Նակաոն աճեցրել է աշխարհում ելակի ամենածանր պտուղը, գրում է gazeta.ru-ն: Ֆուկուոկիի բնակչի ձեռքբերումն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Հատապտուղը կշռում է 250 գրամ, բարձրությունը՝ մոտ 8 սանտիմետր, լայնությունը՝ 12 սանտիմետր:
Նակաոն անսովոր մեծ ելակը գտել է բերքահավաքի ընթացքում:
Նշվում է, որ նման մուտացիան հնարավոր է մի շարք պատճառներով, օրինակ՝ երբ հատապտուղները սերտաճում են:
Նախորդ ռեկորդը հաստատվել է 1983 թվականին Մեծ Բրիտանիայում: Այդ ժամանակ հաջողվել է աճեցնել 231 գրամ կշռող ելակ:










