Կոնդ. հին Երևանի վերջին ականատեսը (լուսանկարներ)

12:10 • 18.05.15

Հին Երևանի պահպանված վերջին թաղամասը` Կոնդը, հիմնադրվել է 17-րդ դարում: Մինչև այժմ քաղաքաշինական զարգացումները շրջանցել են Կոնդը: Սակայն վտանգ կա, որ մի օր Երևանը կկորցնի իր հին պատմության վերջին ականատեսին:

 

Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում: Հանրապետության հրապարակից այստեղ քայլելով հասնելու համար կպահանջվի 5-10 րոպե: Նեղ փողոցները, աստիճաններն ու կամարները Ձեզ կուղեկցեն դեպի Երևանի ամենահին թաղամասերից մեկը:

 

Կոնդ այցելելիս առաջինն աչքի են ընկնում Կոնդ ելք ու մուտք անող տեղացիները: Թեև Կոնդը գտնվում է քաղաքի կենտրոնում, միևնույն է, մարդիկ ստիպված են լինում դուրս գալ Կոնդից գնումներ կատարելու կամ այլ կենցաղային հարցեր լուծելու համար: Այս երեխաները քայլում են Լեոյի փողոց՝ աղբը թափելու համար:
 

«Կոնդ» հայերենում նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Թաղամասն իր անունը ստացել է բարձր դիրքի պատճառով: Ցածր առաստաղները, անկանոն մուտքերը, հին աղյուսներով տները մարդկանց գաղափար են տալիս, թե ինչպիսին է եղել հին Երևանը: Ի տարբերություն Երևանի այլ թաղամասերի` Կոնդում առկա է ապրելակերպի հստակ տարբերություններ: Այստեղ չորս կամ հինգ ընտանիքներն ապրում են մեկ բակում` կիսելով իրենց բոլորին պատկանող փոքր տարածքն ու առօրյա կյանքը:
 

Նյութն արտատպվում է Chai-khana.org կայքից։