Մոսկվայում ցրել են հոմոֆոբիայի դեմ ֆլեշմոբի մասնակիցներին

10:08 • 18.05.15

Մոսկվայի ոստիկանությունը կիրակի օրը՝ մայիսի 17-ին, ցրել է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբի մասնակիցներին: Ձերբակալվել է 17 մարդ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Ակտիվիստներին սկսել են բերման ենթարկել այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին օդ բարձրացնել բազմագույն փուչիկներ: Հաղորդվում է, որ նրանք չեն պարզել բաներներ և չեն վանկարկել կարգախոսներ: