Որոնք են մրգերի և բանջարեղենի ամենաօգտակար հատվածները
Շատերս հաճախ դեն ենք նետում տարբեր մրգերի կեղևը, սերմերը կամ տերևները, որոնք, սակայն, ամենաառողջարարն են: Մրգերն ու բանջարեղենները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար նյութերով, որ անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին:
Այս մթերքներն օգտագործելիս հյութ կամ աղցան պատրաստելու համար դրանք կեղևազատում ենք, թեև օգտակար վիտամինները հենց կեղևի մեջ են: Ինչպես խորհուրդ է տալիս healthylifetricks.com-ը` մրգերի ու բանջարեղենի կեղևները կարելի է օգտագործել հյութ պատրաստելու համար:
Պարբերականը նաև մի շարք խորհուրդներ է հուշում, թե ինչպես է պետք օգտագործել որոշ մթերքներ:
Ճակնդեղի տերևներ
Ճակնդեղի ցողուններն ավելի հարուստ են ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը, քան տերևները: Դրանցից կարելի է հյութ պատրաստել և ըմպել:
Բրոկոլի
Բրոկոլին եփելու փոխարեն պետք է թեթևակի շոգեխաշել կամ տապակել տերևները ձիթապտղի յուղով: Դա կմեծացնի վիտամինների քանակը:
Նեխուր
Նեխուրի տերևներն ավելի հարուստ են մագնեզիումով և կալցիումով, քան ցողունը: Այն կարելի է կտրատել ապուրների մեջ:
Ձմերուկ
Գիտնականները պարզել են, որ ձմերուկի կեղևը նպաստում է արյան շրջանառությանը: Իհարկե, կեղևն ուտել չի լինի, սակայն կարելի է այն այլ մրգերի հետ հարել և հյութ պատրաստել:










