ԻՊ-ի հետևորդները լուսանկարներ են հրապարակում եվրոպական քաղաքներից՝ հաշվելով մինչև «0 ժամ». Mirror (լուսանկարներ)

16:13 • 18.05.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետևորդները լուսանկարներ են հրապարակում եվրոպական քաղաքներից՝ հաշվելով մինչև «0 ժամ», գրում է բրիտանական Mirror-ը:

 

Լուսանկարներից մեկը ցույց է տալիս արաբերենով հետևյալ գրությունը. «Իսլամական պետությունը Հռոմում: Այժմ ուսումնասիրում է և գտնում թիրախը: Սպասում է զրո ժամի»:

 

Մի քանի այլ լուսանկարներ արված են Միլանում և հատուկ լուսանկարի մեջ ներառում են ոստիկանական ավտոմեքենաները:

 

«Իսլամական պետությունն» ավելի վաղ Հռոմը նշել էր որպես թիրախ: Խմբի թերթը հրապարակել էր լուսանկար, որտեղ իրենց հայտնի սև դրոշը ծածանվում է Սուրբ Պետրոսի հրապարակում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի գործակալները նշում են, որ ահաբեկչական կազմակերպությունը մարտիկներ է ուղարկում Եվրոպա՝ ներգաղթյալների նավերով:

 

Isis in Rome

Isis in Rome

Isis in Rome