Ռուսաստանում դպրոցականը «սելֆի» անելու ժամանակ ընկել է շենքի 5-րդ հարկից ու մահացել
ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում իններորդ դասարանցին «սելֆի» անելու ժամանակ սայթաքել և ընկել է հրշեջ սանդուղքից, ինչի հետևանքով մահացել է, գրում է interfax.ru-ն։
«Կիրակի օրը՝ ժամը մոտ 21.00-ին, Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկի 15-ամյա աշակերտն ընկել է շենքի հինգերորդ հարկից և ստացած վնասվածքներից տեղում մահացել»,- հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության քաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Նրա ընկերներն ականատես են եղել դժբախտ պատահարին և պատմել են, որ նա բարձրացել է հրշեջ սանդուղքի վրա՝ «սելֆի» անելու համար։










