5154 հեղինակ ունեցող գիտական հոդվածը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ֆիզիկայի վերաբերյալ հոդվածը համաշխարհային ռեկորդ է սահմանել հեղինակների քանակով: Նրանց թիվը կազմել է 5154 մարդ: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Մայիսի 14-ին Physical Review Letters ամսագրում հրապարակված 33-էջանոց աշխատանքի միայն առաջին ինը էջն է զբաղեցնում հենց ինքը՝ հետազոտությունը, 24 էջ զբաղեցրել է հեղինակների և գիտական հաստատությունների ցուցակը, որտեղ նրանք աշխատում են: Նախորդ ռեկորդակիրը համարվում էր 2008 թվականի հոդվածը (մոտ երեք հազար անուն):
Հոդվածն իրենից ներկայացնում է Մեծ հադրոնային բաշխիչի երկու դետեկտորների՝ ATLAS-ի և CMS-ի վրա աշխատող երկու խմբերի կոլեկտիվ աշխատանքի օրինակ: Յուրաքանչյուր խմբում մասնակցում են հետազոտողներ տասնյակ երկրներից և ինստիտուտներից: Միացնելով իրենց տվյալները՝ գիտնականները կարողացել են ստանալ այսօրվա դրությամբ Հիգսի բոզոնի զանգվածի առավել ճշգրիտ չափումը:










