Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության գրասենյակներում պայթյուններ են տեղի ունեցել
Ադանա և Մերսին նահանգներում պայթյուններ են հնչել քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության շտաբ-բնակարաններում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» պարբերականի կայքը, միջադեպերի հետևանքով վիրավորվել է 3 մարդ:
Այս նահանգներում այսօր պետք է տեղի ունենար կուսակցության առաջնորդ Սալահեթթին Դեմիրթաշի նախընտրական հանրահավաքը:
Պայթյունների հետևանքով կուսակցության ընտրողների շրջանում խուճապ է սկսվել:
Համաձայն պնդումների՝ Ադանայում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակ ուղարկված ծաղիկների միջոցով:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։










