Յոսեմիթյան ազգային պարկում էքստրեմալների թռիչքն ավարտվել է ողբերգությամբ

11:15 • 18.05.15

Հայտնի էքստրեմալ Դին Փոթերն ու նրա ընկերն ԱՄՆ-ի Յոսեմիթյան ազգային պարկում wingsuit-ով (թևավոր կոստյում) վտանգավոր թռիչք կատարելու ժամանակ ջարդուփշուր են եղել:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 43-ամյա Փոթերն ու 29-ամյա Գրեմ Հանթը, ովքեր լեռներից ցատկել են 2.3 կմ բարձրությունից, անհետ կորել են շաբաթ օրը, ինչից հետո սկսվել են որոնողական աշխատանքները:



Մեկ օր անց փրկարարները հայտնաբերել են էքստրեմալների դիակները: Ըստ նախնական տվյալների՝  ողբերգության պատճառ է հանդիսացել պարաշյուտների չբացվելը: