Հայտնաբերվել և կալանավորվել է Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության կազմակերպիչը (տեսանյութ)

20:05 • 18.05.15

«Նելեգլ 2015» օպերատիվ կանխարգելիչ օպերատիվ միջոցառման շրջանակում հայտնաբերվել և  ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 2007 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։

 

Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանը 2006 թվականին կազմակերպել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը։  Իսկ նրա հանցակից Արսեն Առուշանյանը Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ապօրինի  ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Զատիկյանի վարած մերսեդեսի ուղղությամբ. սպանվել էր ոչ միայն Զատիկյանը, այլև՝ պատահական մի կին։

 


Չնայած միջազգային հետախուզմանը՝ Մալաթիայի քրեական հետախույզները Նարեկ Խաչատրյանին հայտնաբերել են մայրաքաղաքի Բադիկյան փողոցի 62 տանը, նախապես  պատրաստված թաքստոցում։ Նա կալամավորված է։