Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը ահաբեկչությունից հետո 4,5 մլն եվր գումար է ստացել
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամենաշաբաթյա հանդեսը հունվարի ահաբեկչությունից ի վեր մինչ օրս 4, 5 մլն եվրոյի նվիրատվություն է ստացել:
Այս տվյալը հրապարակում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հրատարակության նոր ղեկավարության հայտարարությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ նվիրատվություններ ստացվել են ոչ միայն ֆրանսիացիներից, որոնք առանձնապես իրենց սրտին մոտ էին ընդունել ահաբեկչությունը, այլև՝ 84 տարբեր երկրների քաղաքացիներից:
Խմբագրությունից հայտնել են, որ ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն սպանված լրագրողների և նկարիչների ընտանիքներին:
Հունվարի 7-ին Փարիզում զինված հարձակում էր տեղի ունեցել Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա: Այդ ժամանակ արմատական իսլամիստները 12 մարդու էին սպանել:










