Բաքվում բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ, տեսանյութ, տարբերակ 3)

14:42 • 19.05.15

15.55 Բաքվի բազմահարկ բնակելի շենքերից մեկում այսօր տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, նրանցից 2-ը երեխաներ են։

 

Ներկայում տուժածների մի մասը լքել է բուժհաստատությունները, հիվանդանոցներում մնում է դեռևս 54 մարդ։

 


15.10 Բաքվում բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 63 մարդ, РИА Новости-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիա Բայրամովան։


Բաքվում բնակելի շենքում հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովային։

 

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ հրդեհի հետևանքով մահացել է 6 մարդ, այդ թվում՝ երեխա, ևս 20-ը տուժել են։

 

Ահմեդովայի խոսքով՝ տուժել է 44 մարդ, նրանցից 6-ին բուժօգնությունը հատկացվել է տեղում։

 

Շենքում հրդեհը սկսվել է այսօր առավոտյան։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ։ Դեպքի վայրում աշխատում է շտապ օգնության 30 բրիգադ։




 

Photo: Fire in Baku multi-storey building localized / Society