Բաքվում սկսել եմ շենքերի վրայից պոկել երեսպատման դյուրավառ սալիկները

22:18 • 19.05.15

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսել են բնակելի շենքերի վրայից պոկել երեսպատման դյուրավառ սալիկները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ-ն, աշխատանքներն իրականացվում են Բաքվի տարբեր թաղամասերում՝ շինարարական բրիգադների կողմից: Աշխատանքներն սկսվել են ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ:  Երեսպատման սալիկներն արդեն ապամոնտաժվել են 14 շենքերի վրայից:

 

Բաքվի Ազադլըգ պողոտայում թիվ 289 շենքում այսօր ծագած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Հրդեհն սկսվել է 16 հարկանի շենքի վերին հարկերում: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ` այն դրսից ցածրորակ պլաստիկ նյութով պատված լինելու պատճառով:
Բաքվում պլաստիկ սալիկներով պատված նման 800 բնակելի շենքեր կան: