Կաղամբի հյութի օգտակարությունը փորկապության և այլ հիվանդությունների բուժման ժամանակ

19:22 • 19.05.15

Կաղամբի հյութը նպաստում է հարյուրավոր հիվանդությունների բուժմանը, կանխում է հաստ աղիքի քաղցկեղը և բուժում է փորկապությունը:


Ինչպես ներկայացնում է healthylifeland.com-ը` բազմաֆունկցիոնալ  դեղամիջոցների շարքը համալրում է կաղամբի հյութը: Կաղամբի բուժական հատկությունները ևս հայտնի են վաղուց: Շատ դարեր առաջ այն կիրառվում էր ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հզոր բուժիչ բանջարեղեն:


1. Կաղամբը հարուստ է հանքանյութերով, ինչպես նաև՝ վիտամին C-ով և U-ով, որոնք կարևոր են  օրգանիզմի առողջության համար:


2. Անտիսեպտիկ (հականեխական) միջոց լինելով` այն վերականգնում է կորցրած վիտամիններն ու հանքանյութերը: Այն խորհուրդ է տվում օգտագործել սակավարյունություն ունեցող հիվանդներին:


3. Այն միզամուղ հատկություն ունի և գործում է որպես բնական լուծողական և նպաստում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի բուժմանը:


4. Այն արդյունավետ վերացնում է առավոտյան խումարը և քրոնիկ հազը:


5. Շաբաթական 2-3 անգամ կաղամբ օգտագործող մարդկանց մոտ նվազում է հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը:

 

6. Կաղամբի հյութը հզոր բուժիչ միջոց է ականջի բորբոքման համար:


7. Թթու դրած կաղամբի հյութը որոշ դեպքերում օգտակար է  մարսողությանը: Կաղամբի հյութը գազարի և ճակնդեղի հյութի հետ միասին հիանալի միջոց է յուրաքանչյուրի համար, ով տառապում է կալցիումի պակասով կամ օստեպորոզով:


8. Կաղամբի հյութը մաքրում է աղիները և կարող է կիրառվել որպես փորկապության դեմ դեղամիջոց  և ունի հզոր հակաբորբոքային հատկություն:

 

Կաղամբի հյութի օգտակարությունը փորկապության և այլ հիվանդությունների բուժման ժամանակ