Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հեղինակը հեռանում է Charlie Hebdo-ից

08:33 • 19.05.15

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզյեն հայտարարել է, որ հեռանում է խմբագրությունից, գրում է gazeta.ru-ն:

 

«Դա անձնական որոշում է»,- ասել է Լուզյեն, ով սկսել է աշխատել խմբագրությունում 1992 թվականից:

 

«Յուրաքանչյուր թողարկում տանջանք է, քանի որ մնացած բոլորը գնացել են»,- ասել է ծաղրանկարիչը՝ նկատի ունենալով Փարիզում հունվարին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սպանված իր գործընկերներին:

 

Նա նշել է, որ վաղուց էր մտածում խմբագրությունից հեռանալու մասին, բայց դա չէր անում ի նշան շաբաթաթերթի աշխատակիցների հետ համերաշխության:

 

Լուզյեն ահաբեկչությունից մեկ շաբաթ անց լույս տեսած ամսագրի համարի շապիկի հեղինակն է: Շապիկի վրա պատկերված է Մուհամեդ մարգարեն՝ ձեռքին «Je suis Charlie»՝ «Ամեն ինչ ներված է» վերնագրով։