Վենեսուելայի խորհրդարանի նախագահը կասկածվում է նարկոկարտելի պարագլուխ լինելու համար
ԱՄՆ-ի իշխանությունները ստուգումներ են սկսել մի շարք վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կասկածվում են թմրաբիզնեսով զբաղվելու համար: Ինչպես նշում է lenta.ru-ն, կասկածյալների թվում է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Դյոսդադո Կաբելյոն:
Ամերիկացի իրավապահները բազմաթիվ ապացույցներ ունեն առ այն, որ Կաբելյոն նարկոկարտելի պարագլուխ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վենեսուելայի իշխանություններն արդեն հերքել են այս տեղեկությունը, իսկ Կաբելյոն տեղեկացրել է, որ պատրաստվում է դատի տալ տեղեկատվական գործակալությունների 22 աշխատակցի, ովքեր իրեն մեղադրել են թմրաբիզնեսին առնչություն ունենալու համար:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից համապատասխան մեղադրանքներ ներկայացվելու դեպքում 2 պետությունների միջև հարաբերությունները խոր ճգնաժամում կհայտնվեն:










