Սկսվել է Firefox OS-ով աշխատող առաջին «խելացի» հեռուստացույցների վաճառքը

09:20 • 19.05.15

Mozilla-ի պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ եվրոպական շուկայում մեկնարկել է Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող Panasonic VIERA առաջին «խելացի» հեռուստացույցների վաճառքը, գրում է 3dnews.ru-ն։

 

Առաջիկա ամիսներին, ինչպես հաղորդվում է, «խելացի» հեռուստացույցները հասանելի կլինեն նաև աշխարհի այլ շրջաններում։

 

Panasonic ընկերության հեռուստացույցների մշակման բաժնի տնօրեն Մասահիրո Շինադան ասել է, որ Mozilla-ի և Panasonic-ի համատեղ ջանքերի շնորհիվ նրանց հաջողվել է ստեղծել ավելի հարմարավետ ինտերֆեյս։ 

Mozilla

Սկսվել է Firefox OS-ով աշխատող առաջին «խելացի» հեռուստացույցների վաճառքը