Ռուսաստանում կարծում են, որ Կոնչիտա Վուրսթի հետ Պոլինա Գագարինայի գրկախառնությունը վնասում է երկրին

17:17 • 19.05.15

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ այս տարի «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան իրավունք չուներ գրկախառնվելու մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրսթի հետ, գրում է gazeta.ru-ն:

 

«Ոչ մեկ իրավունք չունի այդ կնոջը, այդ կատարողին Ռուսաստանի ներկայացուցիչ անվանել: Նա Ռուսաստանից որևէ մանդատ չունի: Եթե նրան առաջ են տարել հարուստ PR մենեջերները, դա նշանակում է, որ նա PR մենեջերների, պրոդյուսերների դրածոն է: Բայց ոչ մի դեպքում Ռուսաստանի: Չփորձե՛լ վնասել Ռուսաստանին եվրաայլասերվածների հետ գրկախառնություններով»,- հայտարարել է Միլոնովը:

 

Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվի «Եվրատեսիլին» մասնակցությունից:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս երգչուհի Պոլինա Գագարինան և Կոնչիտա Վուրսթը, ով վարում է «Եվրատեսիլ-2015-ը», Վիեննայում փոխանակվել են ընկերական համբույրներով: