«Գազպրոմը» կավարտի «Թուրքական հոսքի» ծովային հատվածի առաջին ճյուղի կառուցման աշխատանքները 2016թ. վերջին

14:12 • 19.05.15

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է 2016 թվականի վերջին ավարտել «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի առաջին ճյուղի կառուցման աշխատանքները, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամ Օլեգ Աքսյուտինան:

 

«Մենք չեղյալ ենք հայտարարել դադարեցումը, այժմ բանակցություններ են ընթանում մեր բոլոր գործընկերների հետ»,- նշել է նա:

 

Թոփ մենեջերը դրական է պատասխանել լրացուցիչ հարցին, թե պահպանվո՞ւմ են արդյոք առաջին ճյուղի կառուցման աշխատանքները 2016 թվականի վերջին ավարտելու վերաբերյալ ընկերության պլանները: