Google-ը ցույց է տվել՝ ինչպես է փոխվել աշխարհը՝ միավորելով միլիոնավոր զբոսաշրջիկների լուսանկարներ (տեսանյութ)
Ամերիկյան Google ընկերությունը Վաշինգտոնի համալսարանի հետ համատեղ համացանց ներբեռնված օգտատերերի լուսանկարներից timelapse ձևաչափով հրաշալի տեսանյութերի ստեղծման տեխնոլոգիա է մշակել, գրում է korrespondent.net-ը:
Տեսանյութերի նման ձևաչափը ենթադրում է րոպեում որոշակի քանակությամբ կադրերի նկարահանում, որոնք այնուհետև միավորվում են: Այդկերպ, օրինակ, կարելի է նկատել այն նվազագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երկարատև ժամանակահատվածում և հաճախ աչքի համար նկատելի չեն:
Լուսանկարները սկզբից խմբավորվում են աշխարհագրական նշումների համաձայն, այնուհետ ամսաթվով և վերջապես՝ ըստ օբյեկտի դիրքի: Արդյունքում յուրաքանչյուր տեսանյութ ընդգրկում է զբոսաշրջիկների հազարավոր լուսանկարներ և ցույց է տալիս տեղի ունեցած փոփոխությունները՝ սկսած ամենավաղեմի լուսանկարից մինչև վերջին լուսանկարը:
YouTube-ում տեղադրված առաջին նման տեսանյութը հավաքել է մոտ կես միլիոն դիտում մի քանի օրվա ընթացքում:










