Վերջին 10 տարում համացանցից ամեն օր օգտվող ռուսաստանցիների թիվը տասնապատիկ ավելացել է
Համացանցից օգտվում է ռուսաստանցիների 69%-ը, որոնցից 52%-ը՝ ամեն օր, իսկ շաբաթական կամ ամսական մի քանի անգամ՝ 17%-ը, հայտնել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնից։
Նշվում է, որ այն անձանց թիվը, ովքեր ամեն օր օգտվում են համացանցի ռեսուրսներից, վերջին 10 տարում բավական աճել է՝ նախկին 5%-ից (2006թ.) դառնալով 52%, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Հարցումն անցկացվել է ՌԴ-ի 46 շրջանների 130 բնակավայրերում՝ 1.600 մարդկանց շրջանում։
Սոցիոլոգները նշում են, որ համացանցից օգտվելու համար նախատեսված ստացիոնար սարքերը գնալով ավելի քիչ պահանջարկ են վայելում, քան դյուրակիր գաջեթները։











