Ճապոնիայում շոգի պատճառով 2 մարդ է մահացել, ավելի քան 480 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

14:55 • 19.05.15

Ճապոնիայում մայիսի 11-17-ը ջերմային հարվածի հետևանքով մահացել է 2 մարդ, ավելի քան 480 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության գործառույթներ իրականացնող Ճապոնիայի գլխավոր հրդեհային վարչությունը, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

Նախորդ շաբաթ Ճապոնիայի շատ շրջաններում, այդ թվում՝ Տոկիոյում, օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 30 աստիճան։ Այսօր, սակայն, տարվա այս ժամանակահատվածի համար անսովոր տապը համեմատաբար նվազել է, սկսել են անձրևներ տեղալ։